Viber ինտերնետային հաղորդակցման ծրագրի միջոցով սկսել են «սպամ» տարածել նաև Հայաստանից գրանցված օգտատերերի շրջանում: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «սպամ» հաղորդագրությունները արդեն գրվում են հայատառ, ինչն ավելի է մեծացնում խաբվելու հավանականությունը:
Ս. Մարտիրոսյանի խոսքով, հաղորդագրություն է գալիս հետևյալ բովանդակությամբ. «Զանագահարիր ինձ այս համարով…» և նշվում է անսովոր երկար ու արտասահմանյան կոդով հեռախոսահամար, և երբ այդ համարին զանագահարում ես, հաշվի ամբողջ գումարը սպառնվում է: