Երեկ «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամները փորձեցին նստացույց իրականացնել Հանրապետության հրապարակի կենտրոնում, սակայն ոստիկանները դա թույլ չտվեցին և ակտիվիստները իրենց նստացույցը շարունակեցին Վազգեն Սարգսյան փողոցուի սկզբնամասում գտնվող շատրվանների մոտ: Ակտիվիստներ պահանջն է կասեցնել էլեկտրաեներգիայի թանկացման մասին որոշումը:
Ժամեր առաջ Հանրապետության հրապարակում ցուցարարների թիվը հասնում էր մոտ 20-ի, բայց այս պահին ցուցարարներ գրեթե չկան: Ոստիկանական ուժերը շարունակում են հսկել Հանրապետության հրապարակը և հարակից այգին:
Էլեն Բարսեղյան