Նստացույց Հանրապետության հրապարակում. ակտիվիստները պարում էին շատրվանների մոտ

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամները երեկ փորձեցին նստացույց սկսել հենց Հանրապետության հրապարակի կենտրոնում, սակայն ոստիկանները նրանց հեռացրին:

Չնայած այս հանգամանքին, նստացույցը շարունակվեց, սակայն հրապարակի հարակից հատվածում՝ Վազգեն Սարգսյան փողոցի սկզբնամասում գտնվող շատրվանների մոտ:

Հիշեցնենք՝ ակտիվիստները պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը:

Այսօր առավոտյան նստացույցը շարունակվում էր, հավաքված էին շուրջ 20 ակտիվիստ: Իրավաբան.net-ի թղթակցին նրանք հայտնեցին, որ գիշերն ավելի շատ ցուցարարներ են եղել այստեղ: Մեր զրուցակիցները հստակ չկարողացան հայտնել, թե որոնք են լինելու իրենց հետագա անելիքները: Փոխարենը պարում էին և զվարճանում:

Հավելենք նաև, որ երեկվանից հրապարակում ոստիկանական ուժեր են կենտրոնացվել:

Էլեն Բարսեղյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել