Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր սսկանդալային օֆշորի գործով դատավարությունը: Սակայն դատարան չէր ներկայացել ամբաստնյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանը, իսկ մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչները նիստերի դահլիճ մտան ուշացումով:
Դատարանը` Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, նկատողություն արեց կողմերին և պահանջեց հաջորդ նիստերին ճիշտ ժամին ներկայանալ: Ինչ վերաբերում է ամբաստնյալի պաշտպան Յուրիկ Խաչատրյանի բացակայությանը, դատարանը հայտնեց, որ նա չի կարողացել նիստին գալ` մեկ այլ գործով նիստի ձգձգման պատճառով:
Ամբաստանյալը խնդրեց նիստը հետաձգել և առանց իր պաշտպանի ներկայության չշարունակել դատաքննությունը: Տուժող Փայլակ Հայրապետյանը դժգոհ էր, որ նիստը պետքէ հետաձգվի. «Մի հոգի չի գալիս, նիստը հետաձգվում է, էսպես ո՞նց կլինի»: Դատավորը պատասխանեց. «Այդպես էլ է լինում»:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 30-ին: Նիստը կայանլու դեպքում շարունակվելու է գործարար Փայլակ Հայրապետյանի հարցաքննությունը. նրան հարցեր է ուղղելու դատարանը: