բացել բոլորը
Փակել

Օֆշորի գործ. ինչու՞ դատախազը չէր ներկայանում նիստերին

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց սկանդալային օֆշորի գործով դատավարությունը: Գործը ներկայումս ապացույցների հետազոտման փուլում է:

Գործով ամբաստանյալ, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի պաշտպանն այսօր մեջբերումներ արեց տուժող Փայլակ Հայրապետյանի նախաքննական ցուցմունքներից՝  պնդելով այն հանգամանքը, որ իրականում իր պաշտպանյալի և այժմ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանի միջև եղել են քաղաքացիաիրավական հարաբերություններ, միասին բիզնես են սկսել, և Աշոտ Սուքիասյանը վստահությունը չարաշահելու եւ խաբեությամբ գույքին տիրանալու գործողություններ չի կատարել:

Մասնավորապես, ցուցմունքներում նշվում էր այն մասին, որ Աշոտ Սուքիասյանն իր միջոցներից վճարել է Փայլակ Հայրապետյանի HSBC բանկին ունեցած պարտքը, որը կազմել է շուրջ 763 հազար ԱՄՆ դոլար, իսկ Փայլակ Հայրապետյանն էլ 1.5 Հա հողակտորը գրանցել է Աշոտ Սուքիասյանի անվամբ: Այնուհետև Փայլակ Հայրապետյանը հայտնել է, թե Աշոտ Սուքիասյանն այդ վճարումները կատարել է գործի մեջ ներդվելիք բանկից ստացված վարկային միջոցներից:

Տուժողի շահերի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը պատասխանեց, որ համատեղ բիզնես սկսելու համար մեծ թվով փաստաթղթեր են կազմվում, որոնցում նշվում են, թե ինչպ բիզնեսի մասին է խոսքը, ինչ ծրագրեր կան, կողմերից ով որքան ներդրում ու եկամուտ պետք է ունենա, այնինչ՝ այս գործում չկա նման փաստաթուղթ, որը կվակայի համատեղ բիզնեսի մասին:

Նշենք, որ այս գործով երկու դատական նիստերը հետաձգվում էին՝ դատախազի բացակայության պատճառով: Այսօրվա նիստին դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, փորձեց պարզել, թե ո՞րն է եղել բացակայությունների պատճառը: Դատախազ Դավիթ Վեքիլյանը հայտնեց, որ նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազ և քննարկվելիս է եղել, թե արդյո՞ք այս գործով շարունակելու է մեղադրանքը պաշտպանել: Որոշվել է, որ ինքն է շարունակելու գործին ներգրավված լինել:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել