Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննող սկանդալային օֆշորի գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ: Նիստը հետաձգվեց մեղադրող դատախազ Դավիթ Վեքիլյանի միջնորդությամբ. Նա հայտնեց, որ կարևոր գործ պետք է անի, որը գաղտնիք է և չի կարող հրապարակել լրատվամիջոցների ներկայությամբ:
Տուժողի ներկայացուցիչներից Շալիկո Փիրուզյանն էլ հայտարարեց, որ ինքը տեղյակ է, թե ինչ գործով է զբաղված լինելու դատախազը և չառարկեց միջնորդության դեմ: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հերթական դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը`12:00-ին:
Արփինե Հախվերդյան