Ակտիվիստներին առանց իրավական հիմքերի հրավիրում են բաժիններ՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար. իրավաբան

«Գլխավոր դատախազությունում 2015թ. հուլիսի 14-ին ստացվել է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նամակը, որով նախաձեռնության հեղինակները խնդրել են նամակում նշված փաստերի հիման վրա հարուցել քրեական գործ և պատժել հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկաններին:Ինչպես նաև   պատշաճ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնել նախաքննության նկատմամբ, ոստիկանության գործողություններին տալ իրավական գնահատական և պատժել մեղավորներին»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արա Կարագյոզյանը նշում է, որ դիմումը ներկայացնելուց հետո պատասխանի՝ օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը չի լրացել և իրնեք դեռևս սպասում են:Նրա խոսքով նախաձեռնությունը իր հետագա գործողությունների մասին կհայտնի միայն որոշումից հետո.«Եթե բացասական որոշում լինի, բնականաբար մեր կողմից արվելու են  գործողություններ:Մենք  համապատասխան կարգով որոշումը  բողոքարկելու ենք ինպես դատախազության անգործության համար ,այնպես էլ քննիչների  ու մինչև վճռաբեկ դատարան հասնելու ենք»:

Իսկ թե անբավարար որոշում կայացնելու դեպքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը կվերսկսի՞ ցույցեր և հավաքներ կազմակերպել, Արա Կարագյոզյանը չցանկացավ պատասխանել:  Նա ասաց, որ իրեն  տեղեկություններ են հասել, որ ոստիկանությունը զանգահարում և բաժին է հրավիրում քաղաքացիական ակտիվիստների՝ առանց իրավական հիմքերի. «Քաղացիներին որպես իրավաբան խորհուրդ եմ տալիս, եթե ոստիկանները Ձեզ զանգահարում և կանչում են հարցաքննության հեռախոսազանգի միջոցով, դուք իրավունք ունեք չգնալու քանի, որ քրեական դատավարությունը նման ընթացակարգ չի սահմանել, եթե ոստիկանություն գալիս է Ձեր տուն առանց իրավական հիմքերի, թույլ մի տվեք ոստիկանը մտնի Ձեր բնակարան: Դա Ձեր սահմանադրական իրավունքն է»:Ա. Կարագյոզյանի խոսքով ոստիկանության նման գործողությունները մեկ նպատակ ունեն՝վախի մթնոլորտ ստեղծել,որպեսզի նախաձեռնության և քաղաքացիների կողմից ցույցեր և հավաքներ այլևս չկազմակերպվեն:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել