Վարչապետը նոր որոշումներ է ստորագրել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 20-ին նոր որոշումներ է ստորագրել, որոնք էլեկտորնային կառավարման համակարգում տեղադրվել են այսօր:

Այսպես վարչապետի 3 որոշումներ վերաբերում են կառավարության պաշտոնատար անձանց արձակուրդ տրամադրելու հարցին: Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

Հովիկ Աբրահամյանի հաջորդ որոշմամբ` ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեuչական հանձնաժողով uտեղծելու մաuին» N 599 որոշմամբ հաստատված` հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեuչական հանձնաժողովի կազմում «Լ. Պետրոսյան» բառերը փոխարինվում են «Ռ. Մինասյան» բառերով: Այսպիսով տեղի է ունենում նոր նշանակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել