Հայցվոր Կարապետ Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ընդդեմ ՀՀ Ոստիկանության ՃՈ-ի կողմից վարչական տույժ նշանակելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: ՃՈ-ն հայտնել է, որ RENAULT մակնիշի տրանսպորտային միրջոցի վարորդը 08.05.2014թ. ժամը 12։16-ին ք.Երևան, Ֆուչիկի/Մարգարյան խաչմերուկի հատվածում չի ենթարկվել արգելող ազդանշանին, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդված 1-ին մասով։
Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդված 1-ին մասով որոշել է հայցվորին տուգանել՝ 20.000 ՀՀ դրամով։ Մինչդեռ հայցվոր Կարապետ Կարապետյանը գտնում է, որ սահմանված վարչական ակտն անհիմն է, քանի որ նա այդ ժամանակահատվածում որևէ վարչական իրավախախտում չի կատարել։ Հարկ է նշել, որ հատուկ տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութի հետազոտմամբ պարզ է դառնում, որ RENAULT մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը անցել է խաչմերուկը թույլատրվող կանաչ ազդանշանի ժամանակ։ Ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների հաշվառմամբ պարզ է դառնում, որ վարորդ Կարապետ Կարապետյանը 08.05.2014թ. ժամը 12։16-ին ք.Երևան, Ֆուչիկի/Մարգարյանի խաչմերուկի հատվածում ենթարկվել է լուսացույցի ազդանշանին։
Կարապետ Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` «03.06.2014թ. թիվ 1401731853 որոշումն անվավեր ճանաչելու» պահանջի մասին բավարարել։ Նշենք նաև,որ ՃՈ-ն վճիռը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան: Գործքի քննությունը դեռ շարունակվում է:
Պատրաստեց Զարուհի Մանուչարյանը