Վարորդը մահացել է Երևան-Իջևան ճանապարահին

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 17-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 130-րդ կմ-ին «Գռանդ Շեռոկե» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը՝ 1961 թ. ծնված Արթուր Անտոնյանը, և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ա. Անտոնյանը մահացել է: Կատարվում է քննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել