Հողի տակից զինամթերք է հայտնաբերել

ՀՀ  ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 15-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ տրակտորիստը հողային աշխատանքներ կատարելիս հողի տակից հայտնաբերել է գնդացրի ժապավենի նմանվող առարկա: 
Մեկնած օպերատիվ խումբը Տարոն-4 թաղամասի նշված հատվածում հայտնաբերել է փամփուշտի ժապավենի նմանվող մետաղյա 24 առարկա: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել