Ազատության հրապարակում շարունակվում է բողոքի ակցիան ուղված էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը ։ Այսօր՝ ժամը 19։00-ին նշանակված էր հերթական հանրահավաքը։
Համակարգող անդամներից Դավիթ Սանասարյանը հայտարարել էր այն մասին, որ նա սկսում է հացադուլ։ Այսօր՝ հանրահավաքի ժամանակ, Անահիտ Բախշյանը ելույթ ունեցավ։ Այդ ելույթում նա Դավիթ Սանասարյանին հորդորեց դադարեցնել հացադուլը, նրա խնդրանքին միացավ նաև ակցիայի մասնակիցները։ Դավիթ Սանասարյանը լսեց Անահիտ Բախշյանի և ժողովրդի հորդորը և դադարեցրեց հացադուլը, նշելով, որ հացադուլը դադարեցնելու դիմաց պահանջում է, որ Ազատության հրապարակ միշտ բազմամարդ լինի։ Համակարգող անդամներից Նարեկ Այվազյանն ասաց, որ հերթական հանրահավաքի օրը դեռ հստակեցված չէ, բայց հավանաբար կլինի մյուս շաբաթվա ընթացքում։