Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է Արմեն Հարութունյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում՝ գաղտնի քվեարկությամբ, նրա թեկնածությանը «կողմ» է քվեարկել 119 պատվիրակ: Հայաստանից ներկայացված է եղել ևս երկու թեկնածու՝ Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյանը, ովքեր համապատասխանաբար ստացել են 15 «կողմ» և 23 «կողմ» ձայներ:
Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը հայտարարեց, որ Արմեն Հարութունյանը չի համապատասխանում Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 21-րդ հոդվածով սահմանված չափորոշիչներին. «Նա չունի մասնագիտական բավարար պատրաստվածություն, ինչպես նաև բարոյական հատկանիշները ևս չեն համապատասխանում ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնին»:
Ըստ Լուսինե Հակոբյանի՝ Արմեն Հարությունյանը դրսևորել է ակադեմիական անազնվություն` կատարելով գրագողություն այլազգի հեղինակների ստեղծագործություններից. «Մենք հայտնաբերել ենք կոնկրետ երկու ռուս հեղինակի գրքերից կատարված գրագողություն, բայց ավելի քան վստահ ենք, որ այլ հեղինակներից ևս գրագողություն կատարել է»: Մեր զրուցակից խոսքերով՝ ՀԿ-ն իր հրապարակած զեկույցին կից ներկայացրել է աղյուսակ, որում կոնկրետ մատնաշվել է, թե օրինակ Սերգեյ Իվանովիչի «Եվրոպական միության իրավունք» դասագրքի որ էջերի որ հատվածներն են արտատպված Ա. Հարութունյանի 2011թվականին լույս տեսած «Եվրոպական միության իրավունքի հիմունքները» դասագրքում: Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ՝ ԻԵՄ-ը շարունակելու են ուսումնասիրել և բացահայտել գրագողության դեպքերը, որ նա կատարել է և դրանք ներկայացնել հանրությանը: