Ծննդատանը հրազենային վնասվածք ստացած կնոջ առողջական վիճակը դեպի լավն է գնում

Հունիսի 30-ի առավոտյան Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի հիվանդասենյակում ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանի առողջական վիճակը համեմատաբար դեպի լավն է գնում, այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հանտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:  

Հիշեցնենք, որ կինը դեպքից մեկ օր առաջ կեսարյան ահտամամբ արու զավակ էր ունեցել: Ամուսինը` 33-ամյա Հայկը կրակոցներից երկու գնդակ դիպել էր կնոջ պարանոցին ու ուսային հատվածին, մեկ գնդակ պատին էր կպել, իսկ չորրորդ գնդակով ինքնասպան էր եղել:  
 

Իրավաբան․net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել