Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Կանանց թրաֆիքինգի ենթարկելու գործով հետազոտվեցին ապացույցները

Այսօր Կետրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնբաց դատական նիստով շարունակվեց  Հերիքնազ Խաչատրյանի գործով դատավարությունը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, զբաղվել է մարմնավաճառությամբ և մարդկանց թրաֆիկինգով՝ մարդկաց  հավաքագրելու, շահագործելու, թաքցնելու և սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ։

Ըստ մեղադրանքի՝ միավորվելով Երևանում բնակվող քրոջ՝ Բավական Խաչատրյանի հետ, համապատասխան հանցավոր խումբ են ստեղծել Միացյալ Էմիրություններում գտնվող Նելլի Ներսիսյանի հետ, վերջինս էլ զբաղվել է հավաքագրված մարդկանց  մուտքի հրավեր ստանալու, Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը։  Հերիքնազ և Բավական  Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելու, փոխանցելու և թաքցնելու գործողությունները։

Այսօրվա նիստում հրապարակվեցին փաստաթղթերի փորձագիտական եզրակացությունների հետազոտության արդյունքները։  Քրեական գործը բաղկացած է 4 հատորից։ Նիստի ընթացքում սահմանվեց հետևյալ կարգը՝ կողմերի համաձայնությամբ հրապարակել փաստաթղթի անվանումը, եթե առավել մանրամասնելու  կարիք կլինի, ապա  դատարանի ուշադրությունը կհրավիրվի ապացույցի վրա և առավել մանրամասն կներկայացվի։ Դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց նաև, որ  եթե կլինեն  փաստաթղթեր, որոնք  դատարանը չի հրապարակել, սակայն կողմերը կարևորում են  հրապարակվելու փաստը՝  միջնորդության կարգով դատարանին դիմում են, ապա միջնորդությունը բավարավորում է։

Հրանտ Գևորգյանը միջնորդեց, որ տուժողների բոլոր ցուցմունքները հետազոտվեն և որ տուժողները հրավիրվեն դատարան, որպեսզի իր պաշտպանական ճառի մեջ կարողանա հղումներ անել վերջիններիս ցուցմունքներին։

Ազնիվ Սիրադեղյան

Իրավաբան․net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել