Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Թրաֆիքինգի գործով վերաքննիչ դատարանը լսեց պաշտպանի բողոքը

Ինչպես հայտնել էինք, հայաստանցի կանանց Դուբայում թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի գործի քննությունը շարունակվում է վերաքննիչ դատարանում: Պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանին ուղղված իր բողոքում խնդրում է բեկանդել առաջաին ատյանի մեղադրական դատավճիռը՝ ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն: Պաշտպանական կողմը խնդրում է արդարադացնել կամ, եթե վերաքննիչ դատարանը, կորոշի՝ հիմնավոր է մեղադրանքը, մեղմ պատիժ նշանակել: Առաջին ատյանի դատարանը Հերիքնազ Խաչատրյանին դատապարտել է 11.5 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ դատարանում առաջին նիստի ժամանակ պաշտպան Համլետ Գևորգյանը սկսեց ներկայացնել իր բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սահմանադրական, դատավարական և նյութական իրավունքի խախտումներ:

Մասնավորապես, նա իր խոսքում նշեց, որ քննության առարկա չի դարձել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը 2008 թվականին Դուբայից արտաքսվել է և մինչև 2014 թվականը այնտեղ մուտք չի ունեցել, հետևաբար և չէր կարող մասնակցել կանանց թրաֆիքինգի ենթարկելու գործընթացին: Բացի այդ, գործում չկան ապացույցներ, որ Հայաստանում կանանց հավաքագրմամբ զբաղվելու ժամանակ իր քույր Բավականը հեռախոսազանգեր է ունեցել հենց Հերիքնազի հետ: Հայտնի է, որ նա զանգել է Դուբայ, սակայն այդ ժամանակահատվածում Հերիքնազը Դուբայում չի եղել:

Պաշտպանն իր վերաքննիչ բողոքը կշարունակի ներկայացնել հաջորդ դատական նիստին. նիստը հետաձգվեց դատարանի մեկ այլ նիստով զբաղված լինելու հանգամանքով:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվել է Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և մարդկանց շահագործման նպատակով ստեղծած կազմակերպված խմբի ղեկավար` Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին: Ապա իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում, այն է` Նելլի Ներսիսյանը ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, ստացել նրանց Դուբայ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել