Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ես ապշեցի, որ լսեցի մարմնավաճառության մասին». թրաֆիքինգի գործով ցուցմունք տվեցինք ամբաստնյալի մայրն ու քույրը

Դուբայում հայ կանանց թարֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող 39-ամյա Հերիքնազ Խաչատրյանի գործով այսօր դատարանում ցուցմունքներ տվեցին նրա մայրն ու քույրը: Նշենք, որ նախորդ դատական նիստերին ցուցմունք էին տվել հենց ամբաստնյալն ու նրա մյուս քույրը՝ Բավականը, ով արդեն իսկ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝  կանանց թարաֆիքինգի ենթարկելու համար:

Հերիքնազի մայրը պատմեց, որ երկու քույրերը՝ Հերիքնազն ու Բավականը շուրջ 7 տարի է, ինչ միմյանց հետ վատ հարաբերություններ ունեն, միմյանց անունը լսել չեն ուզում. «Ես չհասկացա՝ իրենց յոլա չեթալու պատճառը»: Հերիքնազի ավագ քույրը՝ Գայանեն նույնպես իր ցուցմունքում հայտնեց, որ իսկապես երկու քույրերը միմյանց հետ չեն շփվել, սակայն պատճառների մասին դատարանում չհայտնեց. «Դա մեր ընտանիքի անձնական հարցն է»:

Մայրը պատմեց նաև, որ Հերիքնազը Դուբայ մեկնել է 2007-ին և 2008 թվականին նրան «դեպորտ» են արել, այնուհետև գնացել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրել է Քրիստինե անունով մի աղջկա հետ, ծաղիկ է վաճառել: Այս ընթացքում մի քանի անգամ զանգել է իրեն: Իսկ հետո վերադարձել է Հայաստան ու մեկնել Թուրքիա՝ մյուս քրոջ՝ Կարինեի մոտ:

Մոր խոսքով, ինքն ընտանիքում որևէ մեկին չի ասել, թե Հերիքնազին «դեպորտ» են արել Դուբայից, սակայն քույր Գայանեն այդ մասին նույնպես գիտեր ու չէր հիշում դրա մասին մայրն է իրեն ասել, թե երբ Հերիքնազը մորը զանգել է, ինքն էլ հետը խոսել է ու իմացել:

Մայրն ասաց նաև, թե Հերիքնազն իրեն Դուբայից զանգել է քաղաքային հեռախոսի վրա, ինքը բջջային հեռախոս չունի: Իսկ Գայանեն ասաց, թե մայրը բջջային հեռախոս ունի ու բջջայինի վրա է զանգել: Այնուհետև այս հակասությունը հարթելու համար, ասաց, որ մոր ասածն է ճիշտը:

Հարցեր եղան նաև Դուբայում Հերիքնազի արտասահմանցի զուգընկերոջ մասին: Այն հարցին, թե մայրը տեղյակ է եղել, որ Հերիքնազն այնտեղ ամուսին կամ սիրելի տղամարդ է ունեցել, պատասխանեց. «Հա գիտեի, որ սիրած ունի, պիտի ամուսնանային, բայց, չգիտեմ…»:

Դուբայում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում ապրելու, աշխատելու վերաբերյալ թե մայրը, թե Գայանեն նույնաբովանդակ ցուցմունքներ էին տալիս: Գայանեին ուղղված այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ է եղել, որ Դուբայ կանանց ուղարկում են մարմնավաճառությամբ զբաղվելու համար, նա ասաց, որ չի իմացել. «Ես ապշեցի, երբ լսեցի մարմնավաճառության մասին»: Իր պատմելով, Հերիքնազը, ով հետագայում Թուրքիայում է եղել, ապրանքներ է ուղարկել՝ վաճառելու համար, առևտրով են զբաղվել:

Մայրն իր ցուցմունքում պնդեց, որ 2008-ին Դուբայից վտարվելուց հետո Հերիքնազն այլևս այնտեղ չի եղել:

Գայանեն իր ցուցմունքում պատմեց նաև, որ երբ Բավականին կալանավորել են, գնացել է նրան տեսակցության. «Շատ ընկճված տեսք ուներ, գլուխը բռնած ասում էր, թե ինձ ճնշել են, ծեծել են, խաբել են Հերիքնազի դեմ ցուցմունք եմ գրել»: Գայանեն էլ հետագայւմ, երբ արդեն Հերիքնազին են կալանավորել, նրան տեսակցության ժամանակ ասել է, որ Բավականն իր դեմ ցուցմունք է տվել:

Ցուցմունքների ավարտից հետո պաշտպան Հ. Գևորգյանը 15 էջից բաղկացած միջնորդություն ներկայացրեց՝ Բավական Խաչատրյանի՝ քրոջ դեմ տրված ցուցմունքները անթույլատրելի ապացույց ճանաչվեն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել