Հայաստանցի կանանց Դուբայում թրաֆիքինգի ենթարկելու գործով այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց ամբաստնյալը՝ 39-ամյա Հերիքնազ Խաչատրյանը: Նա ի սկզբանե հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Հերիքնազը պատմեց, որ մինչ Թուրքիա մեկնելը շատ մտերիմ է եղել գործով տուժող Ելենա Նիկողոսյանի հետ. «2006 թվականին Ելենենան եկավ մեր տուն, իրար հետ գնացինք ինչ-որ օբյեկտ: Այդ ժամանակ ասաց, որ Թուրքիայում մտերիմ քույր ունի` Անուշ Խաչատրյանը, ով տան աշխատող է փնտրում: Ինձ առաջարկեց ես գնամ նրա տունը մաքրեմ, քանի որ լավ կվարձատրի: Ես էլ ասեցի, որ եթե իրոք քո քույրն է ու վստահելի է, կգնամ»:
Հերիքնազի խոսքով ինքը հենց սկզբից իմացել է, որ Ելենան անբարոյական վարքով է ապրում, պարզապես իր համար շատ համոզիչ են եղել նրա խոսքերը:
Ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ նա Թուրքիայում նախ գնացել է Ելենայի ընկերուհի Անուշի տուն, որից հետո Անուշը ամուսնու ընկերոջ հետ իրեն ուղարկել է հյուրանոց. «Ես ասեցի, որ լեզու չգիտեմ, վախենում եմ դուրս գալ, Անուշը ասեց, որ վախենալու բան չկա, ես էլ մտածեցի ուրիշ տուն են տանում աշխատելու, ստիպված գնացի»,- ասաց Հերիքնազ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հյուրանոցում վերցրել են անձնագիրը ու իրեն ամիսուկես աշխատեցրել են. «Ինձ մի աղջկա հետ հյուրանոց տարան: Այդ աղջիկը ինձ ասեց, թե եկել ենք, պիտի քաշենք: Ձեռքս գումար չկար, անձնագիրս չէին տալիս: Իրականում ինձ են ստիպել մարմանվաճառություն անել, ոչ թե՝ ես»:
Որոշ ժամանակ աշխատելուց հետո` Հերիքնազը պնդել է, որ այլևս չի կարող աշխատել և ուզում է վերադառնալ, որից հետո Անուշի մոր հետ եկել է Հայաստան. «Գալուս հաջորդ օրը գնացի Ելենայի տուն ու ասեցի իմ հետ էլ հարց ու պահանջ չունենաս: Հենց իրա տան մեջ ծեծել եմ ու ասել եմ, որ ինձանից հեռու մնա»:
Թուրքիայից վերդառանալուց հետո Հերիքնազ Խաչատրյանը Անուշի մոր տրամադրած միջոցներով համաձայնել է մեկնել Դուբայ. «Ես նրա դեմ չբողոքեցի, ուղղակի ուզում էի ոխս հանել: Ինձ աշախատացրեցին, ոչ մի կոպեկ չտվեցին ու հիմա էլ ես որոշեցի իրանց հետ նույն կերպ վարվել: Համաձայնվեցի Դուբայ գնալ Անուշի մոր ընկերուհու մոտ, բայց հասա ու «այրոպորտից» գնացի իմ ճանապարհով»:
Ցուցմունքի համաձայն՝ Հերիքնազ Խաչատրյանը Դուբայում երկու օր մնացել է հյուրանոցում, որտեղ էլ ծանոթացել է Ստեֆան Կիրիչ անունով մեկի հետ, ով օգնել է իրեն. «Գերչը, այդպես եմ նրան դիմում, իմացավ, որ գումարի կարիք ունեմ, օգնեց ինձ: Սկզբից աշխատանք տվեց, իսկ հետո ասեց, որ ուզում է միասին ապրենք»: Հերիքնազ Խաչատրյանը իր ցուցմունքում նշեց, որ Դուբայում ուրիշ ոչ մեկին չի ճանաչել, մարմնավաճառների հետ առնչություն չի ունեցել: Իսկ 2008-ին նրան «դեպորտ» են արել, որից հետո շուրջ 8 ամիս ապրել է Սանկտ Պետերբուրգում՝ Կրիստինա անունով աղջկա տանը, ում հետ ծանոթացել է Մոսկվայի օդանավակայանում:
Ի պատասխան իր պաշտպանի այն հարցին, թե Ելենան ցուցմունք է տվել, որ Դուբայում Հերիքնազին տեսել է մարմնավաճառների շրջանում, իսկ նրա մայրն էլ ասել է, որ Ելենայի անձնագիրը ուղարկել են իրեն և ինքն էլ հոգացել է նրա վիզայի հարցերը, ամբաստանյալը պատասխանեց. «Ելենան ինձ Դուբայում չէր կարող մարմնավաճառների շրջանում տեսներ, քանի որ նրա Դուբայում լինելու ժամանակ, ինձ արդեն «դեպորտ» էին արել: Բացի այդ՝ ոնց կարող էի անձագրի հարցերով զբաղվեի, եթե լեզու էլ չգիտեի»:
Հերիքնազ Խաչատրյանը նաև կտրականապես մերժեց, թե իր քրոջ` Բավականի հետ որևէ առնչություն է ունեցել:Նա շարունակեց պնդել,որ քույրերով տարիներ շարունակ միմյանց հետ վատ հարաբերությունների մեջ են եղել: Նրա խոսքով Օմանում գտնվելու ժամանակ, երբ տեղեկացել է, որ քույրը բռնվել է, խնդրել է Գերչին իրեն օգնել Հայաստան վերադառնալ, իսկ դատված լինելու մասին իմացել է մեծ քրոջից՝ Գայանեից, ում հետ ժամանակ առ ժամանակ կապի մեջ է եղել. «Երբ ինձ արդեն բռնել էին ու մեկուսարանում էի, Գայանեն եկավ քրեակատարողական հիմնարկ: Միայն այդ ժամանակ եմ իմացել, որ Բավականին դատել են»:
Հարցաքննության ընթացքում Հերիքնազը մի քանի անգամ նշեց, որ մոր հետ միշտ կապի մեջ է եղել և ամեն մանրամասնի տեղեկացած է եղել, սակայն մայրն իրեն չի հայտնել, թե Բավականի գործով ինքը հետախուզման մեջ է: Նա նաև նշեց, որ գործով տուժողներից մյուսներին չի ճանաչում:
Իսկ մեղադրող Արմեն Մարուխյանի հարցին, թե լեզու չիմանալով ինչպե՞ս կարող էր Դուբայում միայնակ մնալ, պատասխանեց.«Չգիտեմ, գուցե եթե Գերչին չհանդիպեի, չի բացառվում, որ այդ քայլին էլ կգնաի՝ մարմնավաճառություն էլ կանեի»:
Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի հարցին ի պատասխանել է հայտնեց, թե փոխել է հայակական չորս անձնագիր և պատճառը եղել է այն, որ չի ցանակացել մարդիկ անձնագրի մեջ տեսնեն Դուբայի ու Թուրքիայի կնիքները:
Հերիքնազ Խաչատրյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի գործով հարցաքննվեն նաև այլ վկաններ, այդ թվում նաև Ստեֆան Կիրիչը: Դատարանը բավարարեց միջնորդությունը, բացառությամբ այլ երկրի քաղաքացու հարցաքննության:
Լաուրա Մամյան