Պառակտում ցուցարարների և կազմակերպիչների միջև

 

Այժմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպիչ Վաղինակը Շուշանյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որում մասնավորապես՝ նշում է. «Որոշումը կայացնելուց առաջ մտածեք պատասխանատվության և հետագա քայլերի մասին: Ինչքա՞ն երկար ենք ձգում ժամանակը, այնքան ի վնաս մեզ է ծառայելու, որովհետև մենք մեր պահանջները դրել ենք, բայց մեր պահանջներին հստակ պատասխան չենք ստացել: Ինչքանով է նպատակահարման և անվտանգ մնալ այստեղ շարունակել, կամ հասնել պայքարի հաջորդ հարթակ, որտեղ կարող ենք և այլ անհնազանդություններով և լծակներով պայքարել, կամ այլ միջոցներ կիրառել իշխանություններին ճնշելու համար:

Սա խաղ ու պար չէ, նման նախադեպ դեռևս չի գրանցվել. մենք հաղթանակի ճանապարհին ենք, այնպես չէ, որ պարտություն ենք կրել: Գիտակցեք հարցի լրջությունը, ամեն մեկս պատասխանատու ենք կայացված որոշման համար: Այդ պատասխանատվությունը ծանր է լինելու նաև իմ համար, ես կարող եմ իջնել այստեղից, բայց ես այստեղ եմ բոլորիդ համար, մնալով այստեղ ամեն անգամ ոստիկանությանը դիմադրելով և ծեծ ու ջարդ ստանալով արդյո՞ք հասնելու ենք մեր ուզածին»:
Այժմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպիչ Վաղինակը Շուշանյանը առաջարկում է ցույցը շարունակել Ազատության հրապարակում, բայց ցուցարարները չեն ենթարկվում կազմակերպիչներին, և շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը կմաքրի Բաղրամյան պողոտան, եթե ցուցարարները շարունակեն ցույցը Բաղրամյան պողոտայում:
Լուսանկարը՝ Վաղինակ Շուշանյանի ֆեյսբուքյան էջից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել