Այս պահին ոչ մի պաշտոնական տվյալ չկա, բացի ՀՀ նախագահի հայտարարությունից, որ Պերմյանկովի կողմից Ավետիսյանների սպանության գործը հանձնվել է ՀՀ քննչական կոմիտեին: Այս մասին հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյանը. «Այսպիսի փաստաթղթի մենք չենք ծանոթացել»,-ասաց փաստաբանը:
Նա նաև ասաց, որ չի կարող ո՛չ պնդել և ո՛չ էլ հերքել սոցցանցերում տարածված այն կարծիքին, որի այս գործը հանձնվել է հայկական կողմին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցող ցույցերի պատճառով. «Այս պահին իմաստ չունի այդ գործի հանձնումը կապել ցույցերի հետ, քանի որ տվյալ դեպքում շեղվում է թե՛ բողոքի էություն, թե՛ Պերմյակովի գործի հանձնումը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը գիշերով մուտք էր գործել Գյումրիի տներից մեկը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, իսկ 7-ամսկան փոքրիկին կտրող-ծակող գործիքով մահացու վնասվածքներ հասցրել:
Ելենա Արամյան