Իշխանությունը փորձում է մոլորեցնել ժողովրդին. ակտիվիստ

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում, որտեղ հավաքվածները բողոքի ցույց են անում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, հայտարարարություն եղավ, որ թանկացման մասին որոշումը կասեցվել է: Այնինչ` իրականում, նախագահ Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե մինչ ՀԷՑ-ում աուդիտի վերջնական եզրակացությունը, կառավարությունն իր վրա կվերցնի թանկացման մասով պարտավորությունը:

Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ նման հայտարարություններով իշխանությունը փորձում է մոլորեցնել ժողովրդին,  այս հայատարոթյուններով փորձում են կոտրել ժողովրդին, դադարեցնել բողոքի ալիքը և մարդկանց հանել Բաղրամյան պողոտայից, ժողովուրդը չպետք է հավատա այս հայատարարություններին:

«Դրվել են հստակ պահանջներ, պետք է կատարվեն»,- ասաց Ա. Կիվիրյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել