Րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցներին այցելեց նորապսակ մի զույգ: Այգում լուսանկարվելուց հետո, զույգը շարունակեց իր ճանապարհը դեպի Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ իրենք նույնպես այս երկրի քաղաքացիներն են, և միանում են համաքաղաքացիների պահանջին: Ակցիայի մասնակիցները շնորհավորեցին նորապսակներին, իսկ մասնակիցներից մեկը նույնիսկ բռնեց հարսի նետած ծաղկեփունջը: