Հունիսի 27-ին, ժամը 01.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակայքում քաղաքացին բարձրացել է գովազդային վահանակի վրա և չի ցանկանում ցած իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական էջը`քաղաքացին բարձրացել է Արշակունյաց պողոտայի թիվ 18 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակա վերգետնյա անցումի վրա ամրացված գովազդային վահանակին:
Փրկարարների և ոստիկանների կողմից տարված բանակցությունների արդյունքում Ա. Ս.-ը (ծնվ. 1985թ.) ինքնակամ իջել է գովազդային վահանակից: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: