«Մեքենան շրջվել է և ծուխ է դուրս գալիս»

Հունիսի 27-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողոշրջվել է և ծուխ է դուրս գալիս, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական էջը`  «Մերսեդես» մակնիշի 71PM100 պ/հ (վարորդ՝ Մ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. ավտոմեքենայից ծուխ չի նկատվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել