Երգող տղան ու փոքրիկ ցուցարարները. Բաղրամյան պողոտայում ցույցը շարունակվում է

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցը շարունակվում է: Այս պահին ցույցի մասնակիցները մաքրում են տարածքը: Աղբահանության խնդիրը շարունակվում է չլուծված մնալ. «Սանիտեք» ընկերությունը աղբը դուրս չի բերում պողոտայի սկզբնամասից:

Ժամեր առաջ ցուցարարները մոտեցել են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին` խնդրելով լուծել աղբահանության հարցը, սակայն վերջինս պատասխանել է, թե ինքն էլ զանգարահել է, բայց անհասանելի են:

Ցուցարարներից մեկն ասել է, թե մի պարկ աղբը կարող է տանել ու դնել փողոցի երթևեկելի մասում, որ ստիպված լինեն գան ու աղբը հավաքեն: Ի պատասխան Օսիպյանն ասել է, թե այդ դեպքում ոստիկանությունում կհայտնվի:

Այս պահին հավաքված ցուցարարների մի մասը քնած է փողոցում, մի մասը գնդակ է խաղում, մյուսները լսում են կիթառ նվագող ու երգող երիտասարդին:

Պողոտայում շատ են նաև երեխաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել