Վիճաբանություն ու քաշքշոցներ Բաղրամյան պողոտայում

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում, որտեղ շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը, հայտնվեցին երկու միջին տարիքի կին:

Այս կանայք ցուցարարներին հորդորում էին դադարեցնել խաղաղ ցույցը և  գրոհել ոստիկանների ուղղությամբ: Նրանց ցանկություններ էր, որ հավաքեն շշեր, տարբեր իրեր և հարձակվեն` ասելով, որ խաղաղ ցույցը շարունակեու դեպքում ժողովուրդը պարտություն է կրելու: Ակտիվիստները նրանց ուղեկցեցին մինչև Մոսկովյան փողոց:

Ակցիայի կազմակերպիչները ցուցարարներին հորդորում էին կանանց հետ չշփվել, քանի որ վերջիններս սադրում են:

Էլեն Բարսեղյան

Իրավաբան.netIMG_1798 copy

IMG_1799 copy

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել