Քիչ առաջ Կենտրոնի ոստիկանությունից ազատ արձակվեց անչափահաս ակտիվիստ Էրիկ Իսրաելյանը, նա 17 տարեկան է: Իրավաբան.net-ի լրագրողը զրուցել է ակտիվիստի հետ, ով փոխանցել է, որ նա վկայություն է տվել մոր ներկայությամբ: Ակտիվիստի խոսքերով՝ իր հեռախոսը ոստիկաններն առգրավվել են: Նա նաև նշել է, որ իր հանդեպ ոստիկանները բռնություն չեն կիրառել, նա պարզապես կանգնած է եղել Ազատության հրապարակում, բերման են ենթարկել, միաժամանակ Էրիկն ականատես է եղել, թե ինչպես են ծեծելով ոստիկանները բերման ենթարկում մյուս ակտիվիստներին:
Տեսանյութը՝ շուտով: