Ցածր գնահատականների պատճառով սպանել է մորը

Ամերիկյան Մենթոն քաղաքի 22-ամյա բնակիչ Թայլեր Բլանսիթը խոստովանել է, որ ցածր գնահատականների շուրջ ծագած վեճի հետևանքով սպանել է մորը: Այս մասին գրում է ամերիկյան The Huffington Post պարբերականը:

Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ ուրբաթ օրը Թայլերը 911 հեռախոսահամարին է զանգահարել ու հայտնել, որ տան ետնաբակում հայտնաբերել է մոր դին:

Ավելի ուշ, Ալաբամայի համալսարանի ուսանող Թայլերը խոստովանել է, որ իր և մոր միջև ցածր գնահատականների շուրջ վեճ է ծագել: Արդյունքում 22-ամյա տղան մոր գլխին է հարվածել, որի հետևանքով 45-ամյա կինը մահացել է:

Ենթադրվում է, որ որպես սպանության գործիք տղան բեյսբոլի թիակ է օգտագործել, որն էլ մի շարք այլ իրերի հետ միասին փորձաքննության է ուղարկվել:

22-ամյա Թայլեր Բլանսիթին սպանության համար մեղադրանք է առաջադրվել:

Պատրաստեց` Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել