Ինչ կատարվեց, երբ «Մերսեդես ՋԻ 500»-ի տերը նկատեց գողերին

Մայիսի 29-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի մոտ կայանված ավտոմեքենայից փորձում են գողություն կատարել: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը Մ. Խորենացու փողոցի թիվ 24 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Դ.-ին և 1991 թ. ծնված Արման Գ.-ին:

Պարզվել է, որ վերջիններս ժամը 05.20-ին Աբովյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ կայանված, Դ. Գ.-ին պատկանող «Մերսեդես ՋԻ 500» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողություն կատարել, սակայն երբ մեքենայի տերը նկատել է՝ նրանք «Լեքսուս» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի` ընթացքում վնասելով «ՎԱԶ-2112», «Տոյոտա», «Կիա Օման», «Մերսեդես» և «Միցուբիշի ԻՈ» ավտոմեքենաները (վարորդների տվյալները պարզվում են):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել