Ի՞նչ է ասել Գագիկ Խաչատրյանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության վերաբերյալ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» Իրավաբան.net-ին հաղորդագրություն են ուղարկել՝ անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից ԱԺ-ում արված հայտարարությանը: Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է.

«Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝պարզաբանում ենք, որ երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության վերաբերյալ «տուգանք» ձևակերպումը չի օգտագործվել: Մի շարք ԶԼՄ-ներում ԶՊՄԿ-ին տուգանելու մասին հրապարակումները թյուրըմբռնման արդյունք են: Իրականում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նոր ղեկավարությունը, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության մասնագետների հետ քննարկումներից հետո վերանայել և ներկայացրել է հարկային ճշգրտված հաշվետվություններ, որի արդյունքում 2012-2013թթ. գործունեության հետևանքով ստանձնել է լրացուցիչ հարկային պարտավորություն: ԶՊՄԿ-ն միշտ գործել է հարկային դաշտում և երբեք չի ուշացրել հարկային վճարումները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել