Ունենք մասնավոր անձանց հանձնված «ՀԷՑ» ՓԲԸ-ի նման ականներ. Վահրամ Ավետիսյան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աստղաբաշխական պարտքերի խնդրին՝ հարկ եմ համարում պատկան մարմինների և նշված խնդրով մտահոգ պատգամավորների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն հանրային նշանակության, առանց պետական մասնակցության իրավաբանական անձանց կորպորատիվ կառավարման ոլորտում պետության և աշխատանքային կոլեկտիվի մասնակցությունն ապահովող, բազմաթիվ զարգացած երկրներում կիրառվող մեխանիզմները, որպիսիք թույլ են տալիս նման ընկերություններում ընթացող հանրության համար հնարավոր բացասական գործընթացների մասին տեղեկություն ստանալ առավել օպերատիվ ձևով, նմանատիպ հարցերով որոշումների կայացման վրա ունենալ ազդեցություն դրանց կայացման փուլում և առավելագույնս ապահովել հանրային շահերի պաշտպանությունը։

Արդյունքում, ներկայումս ունենք մասնավոր կամ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հանձնված «ՀԷՑ» ՓԲԸ-ի նման ականներ, համակարգաստեղծ կազմակերպություններ որոնց ոչ արդյունավետ կառավարման պատճառով հանրությունը ստիպված է շատ թանկ գին վճարել։

Կարծում եմ, որ նշված մեխանիզմների շուտափույթ ներդրումը խիստ անհրաժեշտ է մեր պետության և տնտեսության համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել