Մայիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում` շուկայի հարակից տարածքում, հետընթաց երթևեկելու ժամանակ հարվածել է 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:
Կատարվում է քննություն: