«Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացի է բերման ենթարկվել

Մայիսի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Ելենա Շ.-ին, որը փետրվարի 4-ից ԱՄՆ Նևադա նահանգի իրավապահների կողմից հետախուզվում էր Ստատուտի 200.301 հոդվածի մեղադրանքով /1-ին աստիճանի անձի առևանգում/:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել