2013թ. ընթացքում 422 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 59 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
2014թ. ընթացքում 708 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 117 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են:
Միայն 2015թ. առաջին չորս ամիսների ընթացքում 200 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել են ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ, իսկ նրանցից 40-ը՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել են վիրահատության:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց բժշկական սպասարկումը գտնվում է քրեակատարողական ծառայության ղեկավարության խիստ հսկողության ներքո։
Հարկ է նշել նաև, որ նեղ մասնագիտական բժշկական միջամտության կարիք ունեցող դատապարտյալները և կալանավորված անձինք տեղափոխվում են համապատասխան բժշկական կենտրոններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, բուժումը կատարվում է նաև պետական պատվերի շրջանակներում:
Իրավաբան.net