100-ից ավելի աշխատատեղ Սյունիքի կանանց համար. «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» ներկայացնում է իր հաջողությունները

Սյունիքի մարզում 100-ից ավելի աշխատատեղեր են ստեղծվել կանանց համար` «ՎԻՆՆԵՏ Հայաստան» ցանցի աջակցությամբ: 2009 թվականին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հիմնադրվել են Կանանց ռեսուրսային կենտրոններ Սյունիքի մարզի չորս քաղաքներում` ձևավորելով Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը, որը 2014 թվականին դարձել է «ՎԻՆՆԵՏ Եվրոպա»-ի անդամ:

Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի (ՎԻՆՆԵՏ) նպատակը խթանելն է կանանց մասնակցությունը հասարության կայուն զարգացման գործընթացում: 2006 թվականից գործող այս կառույցին անդամակցում են եվրամիության 11 երկիր: Հայաստանը ՎԻՆՆԵՏ-ի կազմում  միակ երկիրն է, որը չի անդամակցում Եվրամիությանը:

Կանանց ռեսուրս կենտրոնների շրջանում համագործակցությունը խթանելու նպատակով` ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել էր «ՎԻՆՆԵՏ Եվրոպա»-ի պատվիրակության այցը Հայաստան:

«Մենք ցանկանում ենք մեր հաջողության պատմությունը ներկայացնել: Հայաստանյան կենտրոնները նշանակալի առաջընթաց են ունեցել վերջին մի քանի տարվա ընթացքում»,- ասաց ԵԱՀԿ գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր ՄըքՔոյը:

Իսկ «ՎԻՆՆԵՏ Հայաստանի» նախագահ Ռուզաննա Տոռոզյանը հայտնեց, որ հատկապես Սյունիքի մարզում, որտեղ հիմնականում արդյունաբերական կազմակերպություններ են և գլխավորապես տղամարդ աշխատողների կարիք կա, կանանց գործազրկությունը լուրջ խնդիր է: Եվ փորձել ու որոշակիորեն հաջողության են հասել հուշանվերների, չրերի, բրդի մշակման ուղղությամբ ձեռնարկատիրական քայլեր իրականացնել:

«Ներգրավված լինելով արհեստագործական ծրագրերում` այդ կանայք ոչ միայն պատրաստում են գործեր, հուշանվերներ և այլ արտադրանք, այլև վերականգնում են հին ավանդական արհեստը: «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» նաև աշխատում է կանանց քաղաքական հզորացումը խթանելու ուղղությամբ, ինչի վկայությունն այն է, որ Սյունիքն ունի ամենաշատ կին ներկայացուցիչները տեղեկան իշխանություններում»,- ասաց Ռ. Տոռոզյանը:

Շվեդիայի փորձը ներկայացրերց նաև «ՎԻՆՆԵՏ ՇՎԵԴԻԱ» և «ՎԻՆՆԵՏ ԵՎՐՈՊԱ» կազմակերպությունների նախագահ և տնօրեն Բրիտ-Մարի Սյոդերբերգ Թորսթենսոնը: Նա ներկայացրեց իր ձեռքի տակ եղած վիճակագրական տվյալների մասին գրքույքը, որտեղ երևում է, թե որ ոլորտներում կանանց և տղամարդկանց մասնակցությունը որքան է: Եվ այդ վիճակագրությունը Շվեդիայում երկու տարին մեկ կատարվում է: Եթե նկատվում է, որ ինչ-որ ոլորտում սեռերից մեկի մասնակցությունը գերակշռում է, ապա քայլեր են ձեռնարկվում մյուս սեռի ներկայացուցիչների համար նույնպես ոլորտը հրապուրիչ դարձնելու ուղղությամբ:

Բրիտ-Մարի Սյոդերբերգ Թորսթենսոնը նշեց, որ նման վիճակագրություններ կատարելու ծրագիր է սկսվել նաև Հայաստանում: Եվ այդ ուսումնասիրությունները հնարավորություն կտան հավասարակշռել գենդերային մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել