Այնուհետև նշված քրեական գործի նախաքննության ընթացքում` 2014թ-ի մարտին, Կապանի «Դարիստ» հյուրանոցային համալիրում հանդիպել է Ս.Սարգսյանի որդուն` Սարմեն Սարգսյանին և ի վնաս նրա հոր գործողություններ չկատարելու` նոր բողոքներ չներկայացնելու, ինչպես նաև իր վստահորդներին մոլորության մեջ գցելու եղանակով, նախկինում ներկայացված դիմումների ելքերով վերջիններիս կողմից չհետաքրքրվելու պայմանով, Սարմեն Սարգսյանից ապօրինի պահանջել է 10.000 ԱՄՆ դոլլար:
Իսկ մեղադրանքի երկրորդ դրվագի համաձայն, Արշավիր Խալափյանը 07-04-2014թ նախ որպես Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 17 շենքի բնակիչ գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ 18-04-2014թ-ին որպես ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, դարձյալ նույն նպատակով` հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014թ-ի մայիսի 1-ին վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 սենյակում հանդիպել է Ա. Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներիի չներկայացնելու, ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկվելու համար խնդիրներ չառաջացնելու, դարձյալ հանդես գալով որպես փաստաբան և հիշյալ կառույցների մարզային ներկայացուցիչ` Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլլար:
Նշենք, որ մեղադրողը միջնորդել էր փաստաբանին դատապարտել երկու տարվա ազատազրկման՝ կալանքի վերցնելով նրան հենց դատարանի դահլիճից՝ թեև հոդվածով նախատեսված է նաև ազատազրկման հետ չկապված պատիժ: Այսպես, հոդվածով նախատեսվում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: