ՀՀ-ում ցանկանում են բարձրացնել ֆիզիկական անձանց ավանդների ապահովագրության շեմը

Հայաստանի Ազգային ժողովում սկսվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների ապահովագրության մասին» նոր օրինագծի քննարկումը:

Կառավարության մասնակցությամբ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման ապահովման մասին» օրենքում ԲՀԿ խմբակցության պատգամավորների մշակած համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացրել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Օրինագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց՝ դրամով եւ արտարժույթով բանկային ավանդների ապահովագրության շեմը 4 եւ 2 մլն դրամից հասցնել, համապատասխանաբար, 8 եւ 4 մլն դրամի: Կառավարության առաջարկի համաձայն, օրինագծում այդ շեմն անգամ բարձրացվել է մինչեւ 10 եւ 5 մլն-ի (ընթացիկ փոխարժեքով՝ 21 եւ 10.5 հազար դոլար համապատասխանաբար – խմբ.):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել