ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սամվելի Բատիկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնը այս պահի դրությամբ թափուր է:
Այսօր «Փաստինֆո»-ն տեղեկատվություն էր տարածել, որ «Շիրակի մարզում դատախազի պաշտոնակատար է տեղակալը», այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից պարզաբանեցին, որ Շիրակի մարզի դատախազի պաշտոնը 06.11.2013-ից մինչ օրս զբաղեցնում է Րաֆֆի Ասլանյանը: