Կինը սպանել է ամուսնուն և թաղել գոմաղբի տակ

Կնոջը մեղադրանք է առաջադրվել իր 30 տարվա ամուսնուն սպանելու և նրա մարմինը Նյու Յորքի իրենց ագարակում գոմաղբի կույտի տակ թաղելու համար. գրում է Huffingtonpost-ը:

Ոստիկանության աշխատակիցները հայտնում են, որ երկուշաբթի օրը իրենց կանչել են 52–ամյա Դուգլաս Մեսսի բնակարան, որտեղ նրա որդին ասել է, որ հայրը աշխատանքի չի գնացել և, որ կիրակի օրը ժամը 8–ից ի վեր նրան ոչ ոք չի տեսել:

Ոստիկանության օդային և ցամաքային որոնումների արդյունքում հայտնաբերվել է Մեսսի մարմինը՝ թաղած իր ագարակում՝ գոմաղբի կույտի տակ:
Իշխանություններն ասում են, որ Մեսսին սպանել է նրա 48-ամյա կինը՝ Շարլին Մեսսը: Նրան սպանության մեղադրանք է առաջադրվել:

Շարլին Մեսսը գտնվում է շրջանի բանտում: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել