Եգիպտոսի նախկին նախագահն ազատազրկվել է 20 տարով

Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մոհամեդ Մորսին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման իր կառավարման ընթացքում ապստամբներին ձերբակալելու և տանջելու համար: Ինչպես հայտնում է bbc.com-ը:

Մորսին հեռացվել էր պաշտոնից 2013 թվականի հուլիսին մասսայական ապստամբություններից հետո: Այդ ժամանակվանից սկսած նրա կողմնակիցներից շատերը ձերբակալվել են, և արգելվել է նաև նրա «Մուսուլմանական կազմակերպության» գործունեությունը:

Մորսին մեղադրվում է լրագրողի և ընդդիմադիր ապստամբներից շատերին սպանելու համար: Մասնավորապես, հաստատվել է 11 մարդու սպանությունը:

Բացի դրանից, երկուշաբթի օրը «Մուսուլմանական եղբայրության» 22 անդամներ մահվան են դատապարտվել Կահիրեում ոստիկանության վրա հարձակման համար:

Պատրաստեց` Աշխեն Ներսիսյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել