Վիճաբանել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, ինչն ավարտվել է դանակահարությամբ

36-ամյա Ա.Նախչվանյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015թ. ապրիլի 05-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի 6-րդ շենիք դիմաց գտնվող խանութների առջև ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արմեն Նախչվանյանի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Ա.Նախչվանյանին:

Նախաքննությամբ պարզվել է տվյալ քաղաքացու ինքնությունը և 10.04.2015թ. որոշում է կայացվել` նրան ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել