09.04.2015թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Անդրանիկի Առաքելյանը, ով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել 05.04.2015թ., ժամը 17:45-ին՝ բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ից:
Զինծառայողը վնասվածքն ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում՝ 05.04.2015թ.՝ ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ, ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր։