Ծեծի պատճառը սեռական հարաբերություն ունենալու առաջարկն էր

Արսեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմացի գետնանցումում վիճաբանության մեջ է մտել Սերյան Ավդալյանի հետ՝ բութ առարկայով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի տարբեր հատվածներին, դիտավորությամբ նրա առողջության պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դատաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանը, չունենալով մշտական բնակության վայր, ամռան ամիսներին գիշերել և պահակություն է կատարել «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումում, որտեղ ամբաստանյալն իր երկու ծանոթների հետ ալկոհոլ է գործածել, նրանց է միացել է նաև տուժողը, խնջույքը շարունակվել է հաջորդ օրը և ավարտվել ամբաստանյալի կացարանում ծեծկռտուքով:

Ըստ ամբաստանյալի՝ տուժողը սեռական գործողություններ կատարելու առաջարկություն է արել իրեն, ինչի պատճառով վերջինս վիճաբանել է տուժողի հետ, սակայն տուժողի ցուցմունքի համաձայն՝ ինքը հարբած վիճակում քնել է, մոտ 20 րոպե անց զգացել է, որ ինչ-որ մեկը փորձում է արձակել իր տաբատի գոտին։ Արթնանալով, տեսել է ամբաստանյալին և ոտքով հարվածել է նրան։ Դրանից հետո, երբ կռացած վիճակում ցանկացել է հագնել կոշիկները, ուժգին հարվածներ է զգացել գլխի շրջանում, ընկել է գետնին և կորցրել գիտակցությունը։

Առաջին ատյանի դատարանը Արսեն Գրիգորյանին ճանաչել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդ-վածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով: Ա.Գրիգորյանի նկատմամբ դագարանը պատժի կատարման հետ միաժամանակ նշանակել է ամբուլատոր հարկադիր բուժում ալկոհոլամոլությունից և նյարդահո-գեբույժի հսկողություն։

Պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարան, բայց բողոքը մերժվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել