Հայտնաբերվել է հունվարի 9-ից անհայտ կորած բնակչի դին

2015 թվականի մարտի 15-ին Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի հարակից ձորում՝ քարերի մեջ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Արշակ Առաքելյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ա.Առաքելյանն անհայտ կորած էր համարվում առավել քան երկու ամիս։ 2015 թվականի հունվարի 12-ին Ոստիկանության Կոտայքի բաժնում Մհեր Առաքելյանը հաղորդում է տվել, որ եղբայրը՝ 1969 թվականին ծնված Արշակ Առաքելյանը, հունվարի 9-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Կոտայքի մարզային քննչական վարչությունում 22.01.15թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել Ա.Առաքելյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախնական զննությամբ դիակի ձախ քունքի վերևի մասում հայտնաբերվել է արյան զեղում, ոտքերին՝ քերծվածքներ, քիթը՝ կենդանիների կողմից հոշոտված:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ Արշակ Առաքելյանի մահվան պատճառը, վաղեմությունը, մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումը պարզելու, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզաբանելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել