Հայտնաբերվել է «Նագան» ատրճանակ և 7 փամփուշտ

Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի Արզումանյան փողոցի թիվ 4 շենքի հետնամասում զենք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տուփ, որի մեջ եղել է «Նագան» տիպի ատրճանակ և 7.62 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել