Ո՞րն է մտավոր սեփականությունը

Մտավոր սեփականությունը ոչ նյութական երևույթ է: Դրան չես կարող դիպչել, այն չունի քաշ, ձև, գույն: Սակայն այն կարող է վաճառվել, գնվել և վարձակալվել:

Մտավոր սեփականության օբյեկտներ են մտավոր գործունեության արդյունքները:

Մտավոր սեփականությունը բաժանվում է երկու հիմնական ոլորտի՝

  • Արդյունաբերական սեփականություն, որ ներառում է գյուտերը, ապրանքային նշանները, արդյունաբերական նմուշները և աշխարհագրական նշումները։
  • Հեղինակային իրավունք, որ ներառում է գրական ստեղծագործությունները՝ վեպերը, պոեմներն ու դրամաները, ֆիլմերը, երաժշտական ստեղծագործությունները, արվեստի ստեղծագործությունները՝ գծանկարները, նկարները, լուսանկարներն ու քանդակները, ինչպես նաև ճարտարապետական ստեղծագործությունները։

Մտավոր գործունեության արդյունքների հեղինակին են պատկանում այդ արդյունքների նկատմամբ անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները:

Մտավոր գործունեության արդյունքի հեղինակի իրավունքը (հեղինակության իրավունքը) կարող է պատկանել միայն այն անձին, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է մտավոր գործունեության արդյունքը:

Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները ծագում են դրանց ստեղծման փաստի ուժով կամ լիազորված պետական մարմնի կողմից սույն օրենսգրքով կամ այլ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` այդ օբյեկտներին իրավական պահպանություն տրամադրելու հետևանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել