Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարությանը ներկայացրեց Դատական օրենսգրքում, Քաղաքացիական օրենսգրքում, Քաղաքացիական դատավարական օրենսգրքում, ընտանեկան օրենսգրքում, Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Նախարարը նշեց, որ այդ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արտադատական ինստիտուտը. «Միջազգային փորձը հաշվի առնելով այս ոլորտում առավել հեռանկարայիններից են արբիտրաժը, ֆինանասական համակարգի հաշտարարի ինստիտուտը և հաշտարարությունը, եթե ՀՀ օրենսգրքում առաջին երկուսը մասնակիորեն կարգավորած են, ապա հաշտարարությունը բացակայում է»,- նշեց պարոն Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ միայն 2012-2016 Դատական և Իրավական բարեփոխումների ծրագիրը որոշակի ներկայացնում է վեճերի լուծման այլընտանքային ձևերը, մասնավորապես հաշտարությանը: Այդ ծրագրում նշվում է, որ դատավորների աշխատանքերը բարելավվելու համար պետք է Առաջին ատյանի դատարաններում քաղաքացիական գործերին ներգրավվել միջնորդ հաշտարարներին, կատարել նրանց մասնագիտական պատրաստումը:
Հովհաննես Մանուկյանի խոսքերով՝ Արդարադատության նախարարությունը արդեն իսկ արել է համապատասխան ուսումնասիրություններ միջազգային փորձի վերաբերյալ` մասնավորապես ուսումնասիրվել է Ռուսաստանի, ղազախստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի փորձը և այլն: Ուսումնասիրությունների արդյունքում կազմվել են նախագծեր, ըստ որի սահմանվել են` հաշտարարության հասկացությունը, իրականցվող սկզբունքները, հաշտարարի իրավունքները և պարտականությունները , հաշտարարին ներկայացվող պահանջները, դատական և արտադատական ներգրավածության հարցերը և այլն:
Կառավարությունը հաստատեց օրենքի նախագիծը: