Մարտի 9-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 25/5 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտյոմ Մ.-ին և 1986 թ. ծնված Տիգրան Մ.-ին: Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:
Խուզարկությամբ Տիգրան Մ.-ի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված դեղնավուն չոր զանգված, որը, ըստ նրա հայտարարության, «սփայս» տեսակի թմրամիջոց է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: