Ալյուրի հարստացման ծրագրի իրականցումը հղի է մի շարք վտանգներով` ոչ միայն խախատվում է անձի` սնունդ ընտրելու իրավունքը, այլև հասարակության առոջղության համար աղետալի հետևանքներ կարող է ունենալ: «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ցույց էր կազմակերպել ՄԱԿ-ի հայաստնյան գրասենյակի մոտ:
Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հավանաության էր արժանացվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերին: Համաձայն «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագծի, օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվելու է պրեմիքներով (վիտամինահանքանյութային հավելումներով), որի արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպեսև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ:
Ծրագիրն իրականցվելու է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ, որը ալյուրի ֆորտիֆիկացիայի համար համապատասխան սարքավորումները անվճար է տրամադրելու համապատասխան կազմակերպություններին: Ավելին, ինչպես տեղեկանում ենք վերոհիշյալ օրինագծի հիմնավորումների հատվածում կարդում ենք հետևյալը. «ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ձեռք են բերվել այդ հոսքային գծերի հզորություններին համապատասխան հզորությամբ հարստացնող սարքավորումներ` դրանցից 6-ը նախատեսված են 30-75, իսկ 7-ը` 100-265 տոննա հզորությամբ հոսքագծերի համար»:
Իրավաբան.net-ի հետ զրույցում կենսաֆիզիկոս, «Հանուն առողջ սննդի» նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանը ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից արդեն իսկ սարքավորումների ձեռքբերումը համարում է շահագրգռվածության դրսևորում: Նա հայտնում է նաև, որ ամբողջ աշխարհում ալյուրի հարստացման նախաձեռնությամբ հանդես են գալիս հենց ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու առողջապահության համաշխարհային ընկերությունը: Այս երկուսը անդամակցում են ամբողջ աշխարհում ալյուրի հարստացումն իրականացնող Food Fortification Initiative (FFI) նախաձեռնությանը, որի անդամների հիմնական մասը բիզնես շահեր հետապնդող ընկերություններ են:
Մյուս կողմից Աշոտ Կարապետյանը, զուտ մասնագիտորեն բացատրում է, որ օրինագիծը իրականում հիմնավորված չէ և հիմքում դրված են հետազոտություններ, որոնց տվյալները հավաստի չեն համարել հենց դրանց հեղինակները, ինչպեսև դրանք արվել են բավականին շուտ. ամենաթարմ հետազոտությունը, որին հղում է արվում կատարվել է 2005 թվականին:
Ակցիայի մասնակից Աննա Սարգսյանն էլ պնդեց, որ եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, ապա խախտվելու է անձնաց առողջ սնունդ ընտրելու իրավունքը. «Արդյո՞ք մենք իրավունք կունենաք չուտել ֆորտիֆիկացված հաց: Օրինագծում նշվում է, որ շուկայի 80-85 տոկոսը պետք է ֆորտիֆիկացված ալյուր լինի, և դրանցիցի ստացված սննդամթերք` հաց մակարոնեղեն և այլն: Իսկ ֆորտիֆիկացված չեն լինի գյուղական փոքր ալրաղացները, այսինքն, Երևանում հնարավորություն չենք ունենալու ձեռք բերել չհարստացված ալյուրից հաց»,- Իրավաբան.net-ին ասաց Աննա Սարգսյանը:
Ակցիայի մասնակիցները իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նամակի տեսքով փոխանցեցին ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Ահրենսին:
Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net