Քրեական գործ՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով կասկածյալ Արտաշես Ա.-ն ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հատուկ ծառայություն իրականացնող անձինք հայհոյել են, բռնություն են գործադրել իր նկատմամբ. ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Արդյունքում խոստովանել է իր կողմից չկատարված գողության հանգամանքը: Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայություից:

Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել